Մահացել է Քսենյա Սոբչակի սկեսրայրը՝ կինոգետ Յուրի Բոգոմոլովը

0

Մահացել է ռուս կինոգետ Յուրի Բոգոմոլովը։ Նա 86 տարեկան էր։ Նրա մահվան մասին հայտնել է որդին՝ Կոնստանտին Բոգոմոլովը, ով ամուսնացած է ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի հետ, փոխանցում է РИА Новости-ն։

«Հայրիկը վաղ առավոտյան մահացավ։ Հրաժեշտի օրվա եւ վայրի մասին կգրեմ առանձին»,- գրել է ռեժիսորը սոցիալական ցանցերում։

Յուրի Բոգոմոլովը ծնվել է 1937 թվականի մարտի 9-ին Լենինգրադում։ 1965 թվականին ավարտել է ВГИК -ը, ղեկավարել է «Известия» թերթի մշակույթի բաժինը, եղել է հեռուստասյունակագիր «Российской газета»-յում, իսկ 2017 թվականի դեկտեմբերից սյունակներ է գրել «Сноб» ամսագրի համար։

Նշենք, որ դեռ հստակ հայտնի չէ, թե Կոնստանտին Բոգոմոլովի ծնողները ինչ վերաբերմունք են ունեցել նրա ընտրյալ Քսենյա Սոբչակի նկատմամբ։ Հայտնի է, որ նրանք Գրիբոեդովսկու ԶԱԳՍ-ում ներկա են եղել զույգի հարաբերությունների պաշտոնական գրանցմանը։ Հարսին ծաղկեփունջ են նվիրել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նրան ընդամենը մի քանի անգամ են տեսել իրենց որդու բեմադրության ժամանակ։

Կարծիք կա, որ Բոգոմոլովն ընդհանրապես չի հարցրել, թե ինչպես են վերաբերվում իր ընտրյալին։ Սակայն նրանք հապճեպ լքել են հարսանեկան արարողությունը։

Leave A Reply

Your email address will not be published.