Օսկարակիր դերասան Ջեյմի Ֆոքսը հոսպիտալացվել է

0

Օսկարակիր դերասան Ջեյմի Ֆոքսը շտապ բժշկական օգնություն ստանալուց հետո տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնել է նրա դուստրը՝ Քորին Ֆոքսը:

Դերասանի ընտանիքի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա Instagram-ի օգտահաշվում, նշվում է, որ 55-ամյա դերասանը հոսպիտալացվել է։ Բոլորովին վերջերս՝ երկուշաբթի օրը, նա նկարահանվում էր Ատլանտայում՝ Քեմերոն Դիասի հետ։

Ընտանիքը նաեւ հայտնել է, որ Ֆոքսն այժմ «ապաքինման ճանապարհին է», սակայն չի նշել, թե ինչ առողջական խնդրի է բախվել դերասանը։

«Մենք ուզում էինք կիսվել, որ հորս՝ Ջեյմի Ֆոքսի մոտ առողջական խնդիրներ կային», — ասվում է ընտանիքի հայտարարության մեջ: «Բարեբախտաբար, արագ գործողությունների եւ մանրակրկիտ խնամքի շնորհիվ նա վերականգնման ճանապարհին է»։

Աղբյուրները հաստատել են TMZ-ին, որ Ֆոքսի վիճակն իսկապես բավական լուրջ է, որ ստիպված են եղել նրան հոսպիտալացնել:

Չնայած ընտանիքի պնդմանը, որ նրա վիճակը բարելավվում է, դեռեւս ոչինչ չի հաղորդվում, թե երբ նա կկարողանա դուրս գրվել հիվանդանոցից կամ վերադառնալ նկարահանումներին։

Leave A Reply

Your email address will not be published.