Բելինգեմը չի ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», «Չելսի» կամ ՊՍԺ
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը չի ցանկանում տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի», «Չելսի» կամ ֆրանսիական ՊՍԺ, հաղորդում է գերմանական Bild-ը։
Բելինգեմը մտադիր է կարիերան շարունակել այնպիսի ակումբում, որտեղ գլխավորը փողը չէ, այլ պատիվը, հեղինակությունը եւ կիրքը ֆուտբոլի նկատմամբ։
Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը «Բորուսիայի» հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Բելինգեմի տրանսֆերային արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։