Կիանու Ռիվզը մտադիր է ամուսնության առաջարկություն անել սիրելիին՝ Ալեքսանդրա Գրանտին

0

«Մատրիցա»-ի աստղ Կիանու Ռիվզը նախատեսում է ամուսնության առաջարկություն անել իր սիրելիին՝ Ալեքսանդրա Գրանտին, հայտնում է Marca-ն՝ վկայակոչելով ինսայդերներին։

Կիանու Ռիվզը եւ Ալեքսանդրա Գրանտը բավական երկար ժամանակ միասին են, նրանք փակ են պահել իրենց հարաբերությունները։ Հանգստյան օրերին Կիանու Ռիվզը մեծ խնջույք է կազմակերպել Ալեքսանդրայի համար, որի համար ծախսեր չի խնայել։ Դերասանը խնջույքին հրավիրել է ընկերներին եւ ընտանիքի անդամներին, իսկ մտերիմները խոսել են նրանց հարաբերությունների մասին։

«Նրանք երկուսն էլ խելահեղ մի քանի շաբաթ են անցկացրել, եւ դա հիասքանչ էր: Ընկերները հույս ունեին, որ նա երեկույթին ամուսնության առաջարկություն կանի»,- պատմել է հյուրերից մեկը։

Նրանց հարաբերությունների մասին հայտնի դարձավ 2019 թվականին, սակայն նրանք միասին էին շատ ավելի վաղ։ «Կիանուի հարաբերություններն Ալեքսանդրայի հետ ամուր են, նրանք հարգում եւ հիանում են միմյանցով: Նրանք շատ առումներով են նման, կիսում են միեւնույն հետաքրքրությունները»,-նկատել են ինսայդերները: «Կիանուն երկար տարիներ ապրել է բավական միայնակ կյանքով, ուստի ընկերները ուրախ են, որ նա զուգընկեր է գտել»։

«Նա արդեն պատրաստել է մատանին եւ առաջարկի ելույթը, բայց նա նաեւ անհանգստանում է, որ հանկարծ աչքով չտան այն ամենին, ինչն արդեն իսկ կատարյալ է»:

Leave A Reply

Your email address will not be published.