«Barbie»-ի թրեյլերում Մարգո Ռոբիի ոտքերը պայթեցրել են Twitter-ը
Twitter-ի օգտատերերը ոգեւորվել են «Barbie» ֆիլմի նոր թրեյլերի պրեմիերայով, որը ցուցադրում էր ֆիլմի աստղային դերասանական կազմը, բայց ավելի կարեւոր՝ Մարգո Ռոբիի ոտքերը:
Թրեյլերը, որը դիտվել է ավելի քան 7,8 միլիոն անգամ, սկսվում է Ռոբիի հետ։ Դերասանուհին միջանցքով քայլում է վառ վարդագույն փայլուն ու փափուկ բարձրակրունկներով: Ռոբին հանում է կոշիկները՝ կանգնելով ոտնաթաթերի վրա։ Դա ձոն է Mattel-ի տիկնիկի ոտքերին։
Կադրերն անմիջապես տարածվել են Twitter-ում, շատերն ասել են, որ իրենք ավելի հակված են ֆիլմը դիտելու միայն դերասանուհու ոտքերն ավելի լավ տեսնելու համար:
«Աշխարհը Մարգո Ռոբիի ոտքերի տակ է»,- թվիթերում գրել է օգտատերերից մեկը։
«Մարգո Ռոբիի ոտքերն իսկապես պատրաստվում են ինձ ստիպել գնել ֆիլմի տոմս», — նշել է մեկ ուրիշը:
«Կարո՞ղ ենք խոսել այն մասին, թե ինչ գեղեցիկ ոտքեր ունի Մարգո Ռոբին», — խանդավառվել է երրորդը, իսկ մյուսը պատասխանել է․ «Ես երբեք ավելի կատարյալ բան չեմ տեսել, քան Մարգոյի ոտքերը»:
Սա առաջին անգամը չէ, որ Ռոբիի ոտքերը հայտնվում են էկրանին: Twitter-ի օգտատերերից մեկը նկարներ է հավաքել Ռոբիի ֆիլմերից եւ դրանք անվանել «Մարգո Ռոբիի ոտքերի ընդլայնված տիեզերք»։
«Այդ հատվածը ստիպեց Քվենտին Տարանտինոյին լռել», — կատակել է մեկ այլ օգտատեր:
«Շատ լավ ռեժիսորների ֆիլմերում շատ ոտքեր կան», — բացատրել է 60-ամյա Տարանտինոն GQ-ին տված հարցազրույցում: «Ինձնից առաջ ոտքի ֆետիշիզմը սահմանողը Լուիս Բունյուելն էր՝ մեկ այլ կինոռեժիսոր: Եվ դրա համար մեղադրեցին Հիչքոկին, Սոֆյա Կոպոլային»։