Ռուսաստանի հայերի միությունը վերսկսում է Հայաստանի ստեղծագործական միությունների և ԳԱԱ հետ համագործակցությունը
Մարտի 21-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ կազմակերպության տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարների հետ:
Արա Աբրահամյանը գործընկերներին տեղեկացրել է նախօրեին ՌԴ նախագահին կից Աղգամիջյան հարաբերությունների խորհրդի նախագահության նիստի արդյունքների մասին, որի անդամ է նաև ինքը: Ներկայացվել են ՌՀՄ մասնակցությամբ այս տարի անցկացվելիք համադաշնային նախագծերը (Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուիրդների փառատոնը ԺՏՆՑ-ում, «Ծիրան» փառատոնը, «Ժողովուրդների բարեկամություն» միջազգային ֆորումը, Հայ գրերի օրը, «Ցեղասպանությունը որպես մարդկության գլոբալ սպառնալիք» կոնֆերանսը և այլն): Արա Աբրահամյանը նաև հայտարարել է Հայաստանում Գիտությունների ազգային ակադեմիայի, ստեղծագործական միությունների (ճարտարապետներ, գրողներ, կինոգործիչներ, ժուռնալիստներ, կոմպոզիտորներ և այլն) հետ համատեղ ծրագրերի իրականացումը վերսկսելու մասին: Նաև ներկայացրել է մի շարք ծրագրեր, այդ թվում՝ տնտեսական, որոնք «Արարատյան ալյանսը» պատրաստում է իրականացման՝ Հայաստանում և Արցախում: