Dior-ը բացահայտել է Հորդանանի արքայադուստր Իմանի հարսանյաց զգեստի դիզայնի մանրամասները

0

Dior նորաձեւության տունը մանրամասներ է ներկայացրել Հորդանանի արքայադուստր Իման բին Աբդալլա II-ի հարսանեկան զգեստի մասին, որով նա ամուսնացել է Ջամիլ Ալեքսանդր Թերմիոտիսի հետ անցյալ շաբաթ։

26-ամյա արքայադուստր Իմանը ընտրել է ավանդական սպիտակ հարսանյաց զգեստ՝ պարանոցի թափանցիկ ժանյակավոր ներդիրով, ժանյակավոր թեւերով եւ փարթամ կիսաշրջազգեստով: Հարսանյաց տեսքն ամբողջացրել են Chaumet-ի համապատասխան շղարշը։

«Դիտեք բացառապես #DiorSavoirFaire-ում, հարսանեկան զգեստը, որը ստեղծված է Մարիա Գրացիա Չիուրիի կողմից հատուկ Հորդանանի արքայադստեր համար: Զգեստը տոգորված է Տան սիրելի ծածկագրերով, ինչպիսիք են ծաղկային նախշերը ժանյակավոր դեկոլտեի եւ թեւերի վրա»,- Instagram-ում գրել է նորաձեւության տունը։

 «Արքայադստեր համար Մարիա Գրացիա Չիուրին իր էլեգանտ հարսանյաց զգեստի օձիքի եւ թեւերի մեջ ներառել է ծաղկային նուրբ դետալներ։ Ժամանակակից, սակայն հավերժական, սպիտակ զգեստը զարդարված է անթերի ժանյակով եւ ճշգրիտ ներդաշնակությամբ, ինչը վկայում է ատելյեի նուրբ գերազանցության մասին: Հարսնացուն մարմնավորել է անդիմադրելի կանացի սիլուետը»,- նշել է Dior-ը։

Իտալացի մոդելավորող Մարիա Գրացիա Չիուրին 2016 թվականին նշանակվել է Dior-ի ստեղծագործական տնօրեն՝ Fendi-ում եւ Valentino-ում աշխատելուց հետո:

Leave A Reply

Your email address will not be published.