Ամենահիշարժան «Սյուրպրիզ»-ը, բնավորության դրական ու բացասական գծերը, ֆոբիաներն ու հոբբիները․ 20 փաստ՝ Արման Խաչատրյանի մասին

0

Դերասան Արման Խաչատրյանը վերջին շրջանում ամենահաճախակի հանդիպով մեդիադեմքերից է․ նրան տեսնում ենք ամենատարբեր գովազդային հոլովակներում, տեսահոլովակներում, սերիալներում, սիթքոմներում․․․ Այս շրջանում հեռուստադիտողին «Բարի լույս» մաղթելուց զատ՝ Արմանը նկարահանվում է «Սյուրպրիզ»-ում։ Իսկ ո՞րն է եղել իր համար ամենահիշարժան «սյուրպրիզը», եւ ոչ միայն․ NEWS.am STYLE-ը դերասանի հետ զրուցել է «20 փաստ» խորագրի շրջանակում։ 

Արման, ինչպե՞ս է, սովորաբար, սկսվում օրդ:

Օրս սկսվում է հիմնականում աշխատանքային։ Վերջին շրջանում միշտ արթնանում եմ հիանալի տրամադրությամբ, «Բարի լույսի» ուղիղ եթերում սկսում եմ օրս, եւ  այն տրամաբանական լավ շարունակություն է ունենում։ Իսկ եթե եթերում չեմ, ապա նկարահանման հրապարակում եմ, որտեղ օրս սկսվում եւ, սովորաբար, ավարտում է իմ ընտիր խաղընկերների հետ միասին։

Ինչպե՞ս ես սիրում անցկացնել ժամանակդ, եթե չունես նկարահանում:

Ազատ ժամանակս տրամադրում եմ կամ փորձում եմ տրամադրել առողջ միջավայրին՝ դա կլինի ընկերական, ընտանեկան, թե անձնական միջավայր, էական չէ։ Շատ եմ կարեւորում առողջ, արդյունավետ եւ ներդաշնակ միջավայրում անցկացնել ժամանակս։ Իսկ թե ինչպես եմ դա անում, կախված է տրամադրությունիցս՝  ակտիվ ժամանցի վայրեր, պասիվ ժամանց, քաղաքից դուրս, տանը մենակ եւ այլն։

Որո՞նք են հոբբիներդ:

Մեծ սեր ունեմ բնության ու երաժշտության հանդեպ։ Արշավների շա՜տ քիչ եմ մասնակցում, բայց հոբբիներիս ցանկում է։ Հարվածային գործիքի վրա եմ նվագում, եթե ներում է տեղն ու ժամանակը։ 

Ի՞նչ կրթություն ես ստացել:

Ավարտել եմ Երեւանի Թատրոնի եւ Կինոյի պետական ինստիտուտը։ Դերասանի կրթություն ունեմ։ Իմ լուսահոգի լեգենդար վարպետ Վահե Շահվերդյանի արվեստանոցում եմ սովորել։

Ե՞րբ ես առաջին անգամ նկարահանվել: Ո՞րն էր առաջին նախագիծը:

Առաջին անգան նկարահանվել եմ Թատերական ինստիտուտում սովորելուս տարներին․ առաջին կուրսում էի սովորում, երբ առաջարկեցին նկարահանվել կարճամետրաժ ուսանողական ֆիլմում։ Այս ֆիլմով սկսվեց առաջին աշխատանքս տեսախցիկի հետ։ Առաջին հեռուստանախագիծս եղել է «Արմենիա» հեռուստաընկերության «Միլիոնը թակարդում» կարճ նախագիծը, որտեղ դերս փոքր էր։

Ունե՞ս սիրելի բրենդներ:

Չունեմ սիրելի բրենդներ։ Հավանում եմ Lacoste, POLO Ralph Lauren քեժուալ, այսինքն` ամենօրյա հավաքածուները։ Հագուստի մեջ մինիմալիզմ եմ սիրում։

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Սիրած մարդուն կորցնելու։ Չգիտեմ՝ դա ինչպես է անվանվում։ Ֆոբիա ունեմ փակ ու նեղ տարածությունից՝ կլաուստրաֆոբ եմ։

Տարօրինակ սովորություններ ունե՞ս:

Այնքան շատ են, չգիտեմ որը թվեմ։ Կարող եմ միայն առանձնացնել պահի տակ անհավանական որոշում կայացնելու ու անելու սովորությունս։ Չգիտեմ՝ ինչքանով է դա տաօրինակ։

Բնավորությանդ ամենադրական գծերն՝ ըստ քեզ:

Դե, ակնհայտ ընկերասեր եմ, կոնֆլիկտային իրավիճակները շրջանցող, հյուրասեր եմ։

Իսկ բնավորությանդ ամենաբացասական գծե՞րը:

Երբ տրամադրություն չեմ ունենում, դառնում եմ տոքսիկ, կոնֆկլիկտային, հիստերիկ։

Նկարահանվում ես «Սյուրպրիզ» սիթքոմում, իսկ ո՞րն է եղել քո կյանքի ամենահիշարժան «սյուրպրիզը»։

Հիշարժան սյուրպրիզներից, թերեւս, կառանձնացնեմ պատանի տարիքում ստացած հրաշալի անակնկալը՝ հորս կողմից։ Ֆոտոապարատ էր նվիրել, ինչի մասին այդ տարիքում երազում էի։ 

Ամենասիրելի գիրքը․․․

Ջեկ Լոնդոն՝ «Մարտին Իդեն»․ շնորհակալ լինելու, կյանքը շատ սիրելու, նպատակ դնելու եւ դրան հասնելու մասին է։ Մի աղքատ նավաստու պատմություն է, որը մի օր դառնում է հայտնի գրող։

Իսկ ո՞րն է ամենասիրելի ֆիլմդ։

Շատ են սիրածս ֆիլմերը, Տարանտինոյի ֆիլմերը, թերեւս, կառանձնացնեմ։

Դերասան, ով օրինակ է քեզ համար։

Լեոնարդո դի Կապրիոն։ Անսպառ տաղանդավոր, մտածող լեգենդար դերասան, ով նաեւ հրաշալի մարդ է, ու երկրագնդի, դրա էկոլոգիայի ու բնության համար չափազանց անհանգիստ մեկը։

Աշխարհահռչակ ո՞ր մարդու հետ կցանկանայիր ծանոթանալ: Ի՞նչ կհարցնեիր նրան:

Կուզեի Իլոն Մասկի հետ ծանոթանալ ու հարցնել, թե ո՞րն է կամքի մեծ ուժ ձեռք բերելու իր մեթոդը։

Կյանքիդ ամենադժվար փուլը․

Պատանեկություն։ Թող հանգիստ անցյալում մնան կյանքի բոլոր դժվարությունները։



Մանկությանդ շրջանի ամենահիշարժան պահերը․

Բակում իմ կազմակերպած հանդեսներն ու դիսկոտեկները։

Մտերիմ ընկերներդ՝ շոուբիզնեսում:

Շատ են, իհարկե, բոլորին չեմ կարող թվել, բայց կառանձնացնեմ իմ ամենաԸնկերոջը՝ տաղանդավոր դերասանուհի, հումորի մեծ վարպետ Լիանա Վանոյանին, ում շատ կարոտել եմ, որովհետեւ այս պահին գտնվում է Միացյան Նահանգներում։



Կյանքիդ կարգախոսը:

Ապրել ներդաշնակ ու առողջ միջավայրում։

Ի՞նչ կբացահայտես անձնականից:

Անձնականը թող այդպես էլ անձնական մնա։

Սյունե Առաքելյան

Leave A Reply

Your email address will not be published.