Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի կոմպոզիտորների միության համագործակցությունը շարունակվում է

0

«Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի պատասխանատու Ավետ Ադոնցը և Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը քննարկել են Ռուսաստանի հայերի միության և Կոմպոզիտորների միության համագործակցության այս տարվա ծրագրերը: Կազմակերպությունների երկարամյա շարունակական համագործակցությունը երկուստեք գնահատվել է բարձր և պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել հարստացնել դրա բովանդակությունը և ընդգրկվածությունը:

Առաջիկայում կհայտարարվի 2023 թվականին իրակացվելիք կոնկրետ միջոցառումների մասին:

Leave A Reply

Your email address will not be published.