«Բարսելոնայի» նախագահը զանգել է Մեսիին
Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հետ, հաղորդում է կատալոնացի ֆրիլանսեր-լրագրող Ժոան Ֆոնտեսը։ Լապորտան է զանգել Մեսիին եւ ներողություն խնդրել «Բարսելոնայի» հետ համագործակցությունը չերկարաձգելու համար։ Այդ պատճառով Մեսին հեռացել էր «Բարսելոնայից» եւ ազատ գործակալի կարգավիճակում միացել ՊՍԺ-ին։
Մեսին Լապորտային հայտնել է, որ երազում է «Բարսելոնա» վերադառնալու մասին։ Թիմի իսպանացի գլխավոր մարզիչի Չավին եւս ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Մեսիին, որի ընտանիքը եւս հույս ունի վերադառնալ Բարսելոնա։
Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ Կողմերը դեռ համաձայնություն չունեն երկարաձգման վերաբերյալ։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։