Մշակութային արժեքներ, զանազանություն ու համախմբվածություն. Հայաստանում մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի օրերը

0

Հայաստանում պաշտոնապես մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի օրերը: Մշակութային տարբեր միջոցառումների շրջանակում կտարածվեն ֆրանսերենն  ու ֆրանսիական մշակույթը՝ ընգծելով նաեւ տոնի կարեւորագույն հաղորդագրությունները: Այս տարի, հատկապես, կշեշտադրվեն բազմազանությունն ու համերաշխությունը:

«Միշտ էլ մեծ պատիվ է Ֆրանկոֆոնիայի օրերը ներկայացնել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրում: Կարծում եմ՝ բոլորն են հիշում 2018 թ-ի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ Հայաստանում: Այս տարվա միջոցառումը նվիրված է զանազանությանը, քանի որ այս պահին ավելի քան կարեւոր է մատնանշել այդ բազմազանության կարեւորությունը: Ավելի քան երբեւէ կարիք կա համախմբվելու: Ֆրանկոֆոնիան նաեւ կարեւորում է հավասարությունն ու մարդու իրավունքների արժեքները»,-այսօր՝ մարտի 15-ին, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկին նվիրված ասուլիսին ընդգծեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոնը:

Leave A Reply

Your email address will not be published.