Եթե հեռանալ, ապա գեղեցիկ․ Քվենտին Տարանտինոն գրել է իր նոր եւ հավանաբար վերջին ֆիլմի սցենարը

0

Ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր եւ սցենարիստ Քվենտին Տարանտինոն ավարտել է իր նոր եւ հավանական վերջին ֆիլմի սցենարի աշխատանքները, հայտնում է The Hollywood Reporter-ը:

Սցենարն ունի «Կինոքննադատ» (The Movie Critic) անունը եւ գործողությունները տեղի են ունենում 1970-ականների վերջին Լոս Անջելեսում, հայտնում են աղբյուրները:

Հաղորդվում է, որ գլխավոր հերոսը կին է լինելու։ Աղբյուրների համաձայն՝ ժապավենը կարող է նվիրված լինել ամերիկացի լրագրող եւ ամենաազդեցիկ կինոքննադատներից մեկին՝ Փոլին Քեյլին (1919-2001): Նկարահանումները նախատեսվում է սկսել այս աշնանը: Տարանտինոն դեռ պայմանագիր չի կնքել ֆիլմը նկարահանելու ոչ մի կինոստուդիայի հետ։

Այս ժապավենը կարող է լինել 59-ամյա Տարանտինոյի կարիերայի վերջին գեղարվեստական ​​ֆիլմը։ Ռեժիսորը բազմիցս կրկնել է, որ նախատեսում է նկարահանել ոչ ավելի, քան 10 ֆիլմ։ Այս պահին, եթե «Սպանել Բիլլին» մարտաֆիլմի երկու մասերը հաշվենք որպես մեկ ֆիլմ, ապա ռեժիսորի պահոցում կա ինը ֆիլմ։

Leave A Reply

Your email address will not be published.