Էմիլի Ռատակովսկու թափանցիկ զգեստը, Քենդալի ու Ջիջիի անկեղծ համբույրն ու «Օսկար 2023»-ի afterparty-ի մյուս տպավորիչ դրվագները (ֆոտո)

0

«Օսկար 2023» մրցանակաբաշխությանը հաջորդել է Vanity Fair-ի երեկույթը, որին ներկա են եղել ամենաքննարկվող ու սկանդալային աստղերից մի քանիսը։ Երեկույթի ընթացքում նրանք, իհարկե, իրենց ընտրած զգեստներով ու գլամուրային պահվածքով գրավել են  համաշխարհային մեդիայի ուշադրությունը։

Բնականաբար, ոչ ոքի աչքից չի վրիպել մոդել Էմիլի Ռատակովսկու գերթաթանցիկ զգեստը, որը, գրեթե, ցուցադրում էր գեղեցկուհու կուրծքը։

Պապարացիների աչքից չեն վրիպել նաեւ լավագույն ընկերուհիներ Քենդալ Ջեններն ու Ջիջի Հադիդը, որոնք տեսախցիկների առջեւ ցուցադրել են իրենց ջերմ համբույրը։ 

Շքեղ ու տպավորիչ հագուստով աչքի է ընկել նաեւ Քենդալի կրտսեր քույրը՝ Քայլի Ջենները, որը գլամուրային կեցվածք է ընդունել տեսախցիկների առջեւ։

Ի տարբերություն նրանց՝ Ջասթին Բիբերը, կարծես, ավելի պասիվ է եղել։ Երգիչը նախընտրել է հարմար տեղավորվել բազմոցին ու քիչ հայտնվել տեսախցիկների դիմաց։ 

Leave A Reply

Your email address will not be published.