Գիտնականները պարզել են, որ տարեց տարիքում ընկերությունը երկարացնում է կյանքը

0

Չինացի գիտնականներն ապացուցել են, որ ավելի մեծ տարիքում ընկերների հետ կանոնավոր հանդիպումները մեծացնում են կյանքի տեւողությունը։ 80 տարեկանից բարձր մարդկանց համար ամենօրյա շփումը կրկնակի անգամ նվազեցնում է մահվան ռիսկը:

Հինգ տարի շարունակվող հետազոտության ընթացքում մահացել է միայնակ ապրող տարեցներից յուրաքանչյուր հինգերորդը, մինչդեռ ակտիվ սոցիալական կյանք վարող 14  մարդկանցից միայն մեկն է մահացել այդ ընթացքում: Նույնիսկ նրանք, ովքեր մեկ-մեկ են շփվել, նվազեցրել են մահվան ռիսկը:

Գիտնականները ենթադրել են, որ մեծաթիվ ընկերներ ունենալը կարող է նպաստել առողջ վարքագծին, բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը եւ օգնել նվազեցնել սթրեսը:

Փորձագետները նշում են, որ 85 տարեկանից բարձր մարդկանց մոտ սոցիալական մասնակցությունը ժամանակի ընթացքում զգալիորեն նվազում է, եւ պետք է ավելին անել, որպեսզի տարեցները առողջ սոցիալական կյանք վարեն:

Leave A Reply

Your email address will not be published.