Կիլիան Մբապե․ Հիասթափված ենք

0

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» կրած 0:2 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։ Փարիզյան թիմը դուրս մնաց պայքարից։ Առաջին խաղում ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը պարտվել էր 0:1 հաշվով։

«Մենք հիասթափված ենք։ Ցուցադրեցինք մեր առավելագույնը։ Պետք է շարժվել առաջ։ Նրանք ունեն Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար ստեղված թիմ։

Մենք պետք է դարձյալ մարտահրավեր նետենք ինքներս մեզ։ Ստիպված ենք վերադառնալ մեր սովորական առօրյա կյանքին Ֆրանսիայի առաջնությունում։

Ես հանգիստ եմ, ապագայիս մասին հիմա չեմ մտածում։ Պետք է նվաճել տիտղոսը Ֆրանսիայի առաջնությունում։ Հետո կտեսնենք»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

ՊՍԺ-ն երկրորդ մրցաշրջանում անընդմեջ չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

Leave A Reply

Your email address will not be published.