Հայաստանում հայտնաբերվել է 3200 տարի առաջ ապրած տղամարդու եւ կնոջ դամբարան

0

Հայաստանում, Մեծամոր հնագույն քաղաք-ամրոցում հայտնաբերվել է դամբարան, որը վերագրվում է Եգիպտոսում Ռամզես II-ի կառավարման ժամանակներին եւ թվագրվում է մ.թ.ա. 1300-1200 թվականներով, տեղեկացվել է Nauka w Polsce-ի կայքում։

Նախնական գնահատականով՝ տղամարդը եւ կինը մահացել են 30-40 տարեկանում։ Հավանաբար, նրանք ամուսիններ են եղել։ Մնացորդները լավ են պահպանվել։

«Նրանց մահը հանելուկ է, չէ՞ որ մենք դրա պատճառների մասին չգիտենք։ Բայց ամեն բան վկայում է այն մասին, որ նրանք մահացել են միաժամանակ. չկան դամբարանի կրկնակի բացման հետքեր»,- ասել է հնագետ Քշիշտոֆ Յակուբյակը։

Նա հայտնաբերված դամբարանը հազվագյուտ է համարել. այն թալանված չէ եւ հարուստ կահավորում ունի։ Գիտնականներն այնտեղ հայտնաբերել են հարյուրից ավելի ուլունքներ եւ ոսկե ականջօղեր, դրանց մի մասը նման է կելտական խաչերի։ Դամբարանում կան նաեւ սերդոլիկից պատրաստված տասնյակ մանյակներ, մոտ տասներկու խեցե անոթներ եւ հախճապակե տափաշշեր։

Գիտնականները չգիտեն, թե ինչ ժողովուրդ է ապրել Մեծամորում երկրորդ հազարամյակի երկրորդ կեսին. չեն պահպանվել տեքստեր, եւ դա դժվարացնում է նրա նույնականացումը։ Բայց բնակավայրը եղել է մեծ, դրան համարժեք բնակավայր երկրորդ հազարամյակի վերջին տարածաշրջանում չի եղել։

Leave A Reply

Your email address will not be published.