Ինչո՞ւ Բեյոնսեն չի սիրում Քիմ Քարդաշյանին

0

Բեյոնսեն մերժել է Քիմ Քարդաշյանի՝ Քանյե Ուեսթի հետ ամուսնության ընթացքում ընկերանալու բոլոր փորձերը։

Բեյոնսեն եւ Ջեյ Զին տարիներ շարունակ մտերիմ էին Քանյե Ուեսթի հետ, մինչեւ որ Ուեսթը սկսեց անհարկի քննադատել հայտնի զույգին։ Այնուամենայնիվ, ռեփերների կանայք երբեք մտերիմ չեն եղել։ Քիմ Քարդաշյանն ամեն կերպ փորձեր է արել մտնել երգչուհու ընկերական շրջանակը։ Սակայն նրա բոլոր ջանքերն անհաջող են եղել։ Հարաբերությունները սկսեցին աստիճանաբար վատանալ, քանի որ Բեյոնսեն երբեք չի սիրել Քիմ Քարդաշյանին։

Աստղային զույգի եւ Քանյե Ուեսթի հարաբերությունները սրվեցին 2016 թվականին այն բանից հետո, երբ ռեփերը քննադատեց Ջեյ Զիին։ Վերջինս հոգնել էր նրա պահվածքից եւ «հանդուրժում էր» միայն իրենց նոր ալբոմի պատճառով։ Եվ շուտով բոլորը խոսում էին այն մասին, որ իրենց կանայք նույնպես լավ հարաբերություններ չունեն։

Ըստ Page Six-ի՝ «Բեյոնսեն երբեք իսկապես չի սիրել Քիմին»։ «Նա միշտ մի փոքր սառն է եղել Քիմի նկատմամբ»։ In Touch-ի մեկ այլ աղբյուր պնդել է, որ երգչուհին տանել չի կարողանում Քիմ Քարդաշյանին՝ նրա հայտնի դառնալու մեթոդի պատճառով։ Նրանց միջեւ դրաման սրվեց միայն այն ժամանակ, երբ Ջեյ Զին նախընտրեց չմասնակցել Քանյե Ուեսթի ու Քիմ Քարդաշյանի հարսանիքին։

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնացել են 2014 թվականին, եւ ըստ որոշ տեղեկությունների՝ Ջեյ Զին պետք է Ուեսթի հարսանիքի խաչեղբայրը լիներ։ Աստղային զույգին հրավիրել են հարսանիքին, սակայն նրանք այդպես էլ չեն ներկայացել։

Leave A Reply

Your email address will not be published.