The Best. Մեսիի ընտրությունը

0

ՖԻՖԱ-ի վարկածով 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացած Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականի ավագի կարգավիճակում եւս մասնակցել է The Best-ի քվեարկությանը։

Աշխարհի չեմպիոնների եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվողը առաջին տեղը տվել է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին, երկրորդ տեղը՝ ՊՍԺ-ի եւ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին, երրորդ տեղը՝ Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։

Ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, ավագների եւ ամեն երկրից մեկական լրագրողի քվեարկության արդյունքում՝ Մեսին ստացել էր 52 միավոր եւ 8 միավոր առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած Մբապեից։ Երրորդ տեղում է Բենզեման՝ 34 միավոր։ Նեյմարը 13 միավորով գրավել է 9-րդ տեղը։

Leave A Reply

Your email address will not be published.