Jazziz-ը Մայքլ Սարյանի «Living at the End of the World»-ն անվանել է շաբաթվա ալբոմ
Jazziz պորտալը Մայքլ Սարյանի «Living at the End of the World»-ը ճանաչել է շաբաթվա ալբոմ:
Մայքլ Սարյանը տաղանդավոր շեփորահար, կոմպոզիտոր եւ գործիքավորող է, ծնվել է Տորոնտոյում, մեծացել Բուենոս Այրեսում, իսկ ներկայումս բնակվում է Նյու Յորքում: Իր ողջ կարիերայի ընթացքում նա ելույթ է ունեցել աշխարհի ամենանշանավոր բեմերում։ 2022 թվականին Սարյանը թողարկեց «Living at the end of the World» ալբոմը։
Ալբոմը ներկայացնում է Սարյանի երաժշտության եւ ինքնաբուխ ստեղծագործության խաչմերուկների նրա շարունակական ուսումնասիրությունը՝ ներկայացնելով բնօրինակների ու մշակումների ծրագիր, որոնք անցնում են տրամադրությունների լայն սպեկտր՝ ձանձրույթից մինչեւ մելամաղձություն, որն արտահայտված է 18-րդ դարի հայ պոետ Սայաթ-Նովայի ստեղծագործության մշակմամբ։
Ալբոմի վերնագիրը՝ Living at the End of the World, առաջարկում է թեմաներ, որոնք արտացոլում են համաճարակի բուռն ժամանակները եւ տարբեր ազդեցությունները թե՛ երաժշտական ոլորտի ներսում, թե՛ դրսում: «Աշխարհի վերջի փոխարեն կարող ենք պարզապես այն դիտարկել որպես նոր ժամանակավոր տարածություն, որտեղ մենք ապրում ենք», — ասում է Սարյանը մամուլի հաղորդագրության մեջ։ «Դեռեւս սպառնալից, այլաշխարհիկ տարածություն, բայց ոչ առանց հույսի»: