«Միլանի» նոր համազգեստը` Puma-ի եւ Koché-ի համագործակցությամբ (ֆոտո, վիդեո)
Ֆուտբոլի Իտալիայի չեմպիոն «Միլանը» ներկայացրել է նոր համազգեստը։ Puma-ի եւ փարիզյան Koché բրենդի համագործակցությամբ ստեղծված համազգեստը ներկայացվել է միլանյան նորաձեւության շաբաթի ցուցադրությունում։
Նոր համազգեստով առաջին հանդիպումը «Միլանը» կանցկացնի փետրվարի 26-ին՝ Իտալիայի առաջնության 24-րդ տուրում մրցելով «Ատալանտայի» հետ։