Ժոզե Մոուրինյո․ Անհաջող արդյունք է

0

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում ավստրիական «Զալցբուրգից» կրած 0:1 հաշվով պարտությունը։

«Չէի ասեի, թե խելահեղ արդյունք է։ Ես կասեի, որ անհաջող արդյունք է։ Բայց ֆուտբոլում հաճախ է պատահում, որ ամբողջ խաղի ընթացքը վերահսկած թիմը գոլ չի խփում եւ պարտվում է։

«Զալցբուրգը» ցուցադրեց իր ֆուտբոլը, օգտագործեց իր ուժեղ կողմերը։ Նրանք ձգտում էին չպարտվել եւ վերջում հասան հաջողության։ Այդպես պատահում է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Զալցբուրգը» գոլը խփել էր 88-րդ րոպեին։

Պատասխան հանդիպումը Հռոմում տեղի կունենա փետրվարի 23-ին։

Leave A Reply

Your email address will not be published.