«Ну-ка, все вместе!»-ից հետո Սյուզաննա Մելքոնյանը ռուսական նոր նախագծում կլինի․ երգչուհին՝ հատուկ եթերեշրջանի եւ իր «էպատաժային» կերպարների մասին (ֆոտո)

0

Երգչուհի Սյուզաննա Մելաքոնյանն արդեն երկրորդ տարին անընդմեջ իր պատվավոր ձայնն ունի ռուսական ամենահեղինակավոր մրցույթներից մեկի՝ «Ну-ка, все вместе!»-ի ժյուրիի կազմում։ 2021 թ-ին նախագծի հաղթող ճանաչված երգչուհին այս անգամ գնահատել է հաղորդման հատուկ թողարկման մասնակիցներին։ «Битва сезонов!» կոչվող եթերաշրջանում մրցում են նախագծի տարբեր տարիների ֆինալիստները․ սա հոբելյանական թողարկում է, որը, ըստ Սյուզաննայի, «դատելն» ավելի դժվար էր։ 

Երգչուհին, ի դեպ, «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող երաժշտական շոուի ընթացքում աչքի է ընկնում ոչ միայն իր կառուցողական կարծիքով, այլեւ հետաքրքիր կերպարներով։ 

NEWS.am STYLE-ը Սյուզաննա Մելքոնյանի հետ զրուցել է կրկին հարյուրնյակում լինելու զգացողությունների, էպատաժային look-երի ու այն հաջողությունների մասին, որոնք սպասվում են առաջիկայում։ 

Զրույցի հենց սկզբում երգչուհին խոստովանեց՝ այս եթերաշրջանում մասնակիցներին գնահատելն առավել դժվար է եղել․ երգիչներից ոմանց հետ ինքն է ժամանակին մրցել նախագծում, ոմանց հետ էլ հասցրել է մտերմանալ․

«Լինում էին դեպքեր, որ հենց ընկերերիցս շատերն էին վատ կատարում, ինչի պատճառով փաստի առաջ էի կանգնում։ Երբեմն՝ նրանց հայացքներն էի զգում կատարման ընթացքում, սպասում էին աջակցության, բայց այստեղ մյուս հարցն է առաջանում, թե որքան պրոֆեսիոնալ ես դու եւ որքան արդար՝ ավելի ուժեղ մասնակցի նկատմամբ։ Հատկապես, եզրափակչում արդեն չէի նայում ընկերությանը, քանի որ սա մրցույթ է, որն ունի կանոններ, որոնց վրայով, պարզապես, չես կարող անցնել։ Բայց, ընդհանուր առմամբ, տպավորություններս աննկարագրելի են, քանի որ ամեն տարի WeiT Media ընկերությունն ավելի մեծ նշաձող է դնում, ավելի պրոֆեսիոնալ նկարահանումներ իրականացնում, որոնց ընթացքում շատ բաներ եմ իրենցից սովորում»,-ասում է նա։ Սյուզաննան հավելում է՝ հաղթողին ընտրելը հեշտ գործ չի եղել։ 

«Բնականաբար, մինչեւ նախագծի ավարտը չեմ կարող հաղթողի մասին որեւէ բան ասել, բայց կասեմ, որ բարդ ընտրության առաջ էինք կանգնած։ Կային եթերներ, որոնք գերլարված են անցել, որովհետեւ մեկը մյուսից ուժեղագույն մասնակիցներ էին։ Եթե լինեմ անկեղծ, այս տարվա երգացանկի հետ այնքան էլ համաձայն չեմ, քանի որ կային մասնակիցներ, որոնք ունեին ֆանտաստիկ պոտենցիալ, բայց ինչ-ինչ պատճառներով ընտրված երգը ճիշտ չէր նրանց համար, եւ տվյալ մասնակիցը այդ երգի շրջանակում զիջում էր իր մրցակցին, իսկ այս նախագծում մենք անընդհատ համեմատության մեջ ենք։ Ի դեպ, ամեն տարի փորձագետների առաջ նոր խնդիրներ են դրվում, քանի որ յուրքանչյուրիս ամեն մի քայլը շատ վճռորոշ կարող է լինել»։

Ժյուրիի կազմում ընդգրկված հարյուրնյակում տարբերվելը հեշտ չէ։ Բայց հայ երգչուհուն հաջողվել է դա անել՝ ընտրելով իր առօրյա ոճին հակասող էպատաժային լուծումներ։ Ռուսական հեռուստատեսությամբ Սյուզաննան փայլում է շղթաներով, հուլունքներով եւ շղարշային լուծումներով։

«Այս նախագծի ֆորմատն, ինքնին, բավական էպատաժային է։ Ժյուրիի կազմը բաղկացած է 100 ներկայացուցիչներից։ Գուցե, այս թիվը շատ հեշտ հնչի կողքից, բայց նկարահանումների ժամանակ բոլորի մեջ դու պետք է հնարավորինս տարբերվես»,-ասում է նա,-«Խոստովանեմ, որ անցած տարի, երբ դեռ նոր էի ժյուրիի կազմում, այս ամենը չգիտեի։ Այս տարի շատ ավելի լուրջ ենք պատրաստվել կերպարների շուրջ։ Բացի այդ, քանի որ սա հատուկ եթերաշրջան է, մեր առաջ խնդիր էր դրված ամեն նկարահանման ժամանակ լինել տոնական տրամադրության մեջ։ Կրել եմ իմ շատ սիրելի դիզայներներ Ֆաինա Հարությունյանի, Կարինա Խաչատրյանի զգեստներից, կերպարներս էպատաժային դարձրեց նաեւ ոճաբան Արայիկ Գաբաջյանը, որը իմ շատ լավ ընկերն է։ Եզրափակչում ինձ կտեսնեք Կարինա Խաչատրյանի զգեստով, իսկ կերպարն իր տարբերվող ձեռագրով ամբողջացրել է Արայիկը»։

«Ամեն անգամ մրցույթից հետո Հայաստան վերադառնում եմ մեծ փորձով ու գիտելիքով, որոնք վերցնում եմ ավագ սերնդի իմ գործընկերների կողմից»,-նշում է երգչուհին՝ հավելելով,-«Նախագիծն ամեն եթերաշրջանում տալիս է իր դրական անդրադարձը։ Ինչպես եթերով հայտարարեց Նիկոլայ Բասկովը, երեք հաղթողներիս համար, որոնց հետ միասին նստած էինք փորձագետի աթոռին, շուտով կսկսվի մեծ շրջագայություն՝ Ռուսաստանի տասը քաղաքներում։ Այն կանցկացվի «Новые голоса России»  խորագրի ներքո։ Կարծում եմ՝ Հայաստանում բնակվող երգչուհու համար սա իսկապես, հերթական մեծ դպրոցն է լինելու։

Իհարկե, այս նախագիծը դրական պտուղներ է ունենում ցանկացած արտիստի համար, քանի որ դու անընդհատ ռուսական հեղինակավոր հեռուստաալիքի եթերում ես, հնարավորություն ես ունենում հանդիպելու, ծանոթանալու տարբեր մասնագետների ու արտիստների հետ, լսում շատ կարեւոր կարծիքներ։ Արդեն մոտ երկու տարի է անցել մրցույթում իմ հաղթանակից, բայց այստեղ ինձ ետնաբեմում տեսնելիս դեռ ասում են, որ արժանի հաղթանակ էր։ Չեմ կարող բացատրել էմոցիաներս, երբ տեսնում եմ, որ մարդիկ դեռ տպավորությունների տակ են։ Բացի այդ, WeiT media ընկերությունը հետագայում պատրաստվում է նոր նախագիծ իրականացնել, որտեղ նախատեսում է ընդգրկել «Ну-ка, все вместе!»-ի բոլոր տարիների հաղթողներին»։

Leave A Reply

Your email address will not be published.