«Ոչ թե պարկուճն է խնդիր, այլ այն կիրառողը»․ գյումրեցի արվեստագետ Արտակ Թադեւոսյանի յուրահատուկ զարդերն ու առաջիկա ցուցահանդեսը՝ ԱՄՆ-ում (ֆոտո)

0

Գյումրեցի արվեստագետ Արտակ Թադեւոսյանի մասին խոսում են ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս։ Մասնագիտությամբ նկարիչ-քանդակագործը 7 տարի առաջ սկսեց զբաղվել յուրահատուկ զարդերի ստեղծմամբ, որոնց նյութը փամփուշտն է․․․  «Ոչ թե պարկուճն է խնդիրը, այլ՝ այն կիրառողը»,-ասում է Արտակ Թադեւոսյանը, որն արվեստի միջոցով ցանկանում  է փոխանցել մահաբեր փամփուշտի հակառակ կողմն ու առաջարկել այն օգտագործել այլ նպատակով՝ ոչ թե մահ բերելու, այլ գեղեցկություն՝ կյանք ստեղծելու համար։ 

Գյումրեցի արվեստագետ Արտակ Թադեւոսյանի մասին խոսում են ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս։ Մասնագիտությամբ նկարիչ-քանդակագործը 7 տարի առաջ սկսեց զբաղվել յուրահատուկ զարդերի ստեղծմամբ, որոնց նյութը փամփուշտն է․․․  «Ոչ թե պարկուճն է խնդիրը, այլ՝ այն կիրառողը»,-ասում է Արտակ Թադեւոսյանը, որն արվեստի միջոցով ցանկանում  է փոխանցել մահաբեր փամփուշտի հակառակ կողմն ու առաջարկել այն օգտագործել այլ նպատակով՝ ոչ թե մահ բերելու, այլ գեղեցկություն՝ կյանք ստեղծելու համար։ 

«Երբ սկսեցի իմ գործով զբաղվել, երբեք չէի մտածի, որ իմ բրենդը պետք է աշխարհում ճանաչելի դառնար, որ դրա մասին կխոսեն շատ հեղինակավոր կայքեր ու պարբերականներ։ Բայց երբ դու քո գոծի նվիրյալն ես ու ամեն բան անում ես անշահախնդրորեն, հեղինակությունը, անունը, համբավը ինքըստինքյան են գալիս»,-ասում է Թադեւոսյանը։  

Պարկուճը, պարզապես, նյութ է, որի հակառակ կողմը կարող է լինել էսթետիկ ու զարդարող՝ վստահ է արվեստագետը,-«Պարկուճը մահաբեր իր է, բայց այն վերցնելով կոնցեպտուալ դաշտի մեջ՝ որպես կիրառական արվեստի դետալ, օգտագործել եմ այլ գաղափարի մեջ։ Ցանկացել եմ, որ սրա միջոցով մարդկանց հասանելի լինի այն խնդիրը, որ ոչ թե պարկուճն է խնդիր, այլ այն կիրառողը։ Գաղափարը նրանում է, որ այն, ինչ կարող է ոչնչացնել, կարող է նաեւ զարդարել»։

Մասնագիտությամբ նկարիչ-քանդակագործը զարդարվեստի հետ բացարձակ կապ չի ունեցել․ «Այդ հարցում ինքնուս եմ։ Երբ սկսեցի զբաղվել զարդարվեստով, չունեի ոչ մի գիտելիք այս ոլորտում, չունեի ոչ մի գործիք։ Նախ՝ գործիքները պատրաստեցի, հետո նոր սկսեցի դրանցից զարդեր կերտել։ Դա էլ ինձ համար ինչ-որ կարծրատիպ կոտրելու մեթոդ էր․ խնդիրը ցանկությունն է՝ եթե ցանկանում ես մի բան անել, չպիտի լինես միջակության մեջ․ կամ պետք է լավ անես, կամ ընդհանրապես չանես։ Փոքրուց այդ սկզբունոքով եմ առաջնորդվել»,-ասում է նա։

Անդրադառնալով իր մտահոգությանը, որն արտահայտում     է մշակույթի լեզվով, արվեստագետը նշում է․ 

«Մենք շատ ցավոտ տարիններ ենք ունեցել․ (90-ականներ, 2016, 2020…): Երեւի աշխարհում չկա մի այնպիսի սարսափ, որ իմ ժամանակակիցները տեսած չլինեն։ Իմ հաղորդագրությունն այն է, որ մենք պետք է հասկանանք, որ աշխարհն է ծնում ցանկացած ագրեսիա։ Ես փորձել եմ վերցնել այս համամարդկային գաղափարն ու անդրադառնալ այդ խնդրին մշակութային լեզվով, որպեսզի մարդիկ մտածեն՝ ինչպե՞ս են դաստիարակվել այն ագրեսորները, որոնք չարիք են դարձել։ Իհարկե, պատերազմը չի կարող քեզ վրա ազդեցություն չունենալ, բայց, որպես արվեստագետ, դու պետք է կարողանաս այնպես ներկայացնել այդ խնդիրը, որ մարդուն մոտեցնես հոգեւոր արժեքներին։ Յուրաքաչյուրը պետք է հասկանա, որ պետք է սկսի հենց իրենից։ Ուզում եմ, որ իմ զարդերը տեսնողները դառնան խաղաղություն կրող ու փոխանցող»։

Leave A Reply

Your email address will not be published.