Ագդոն Մենեզեսը միացավ «Ալաշկերտին»

0

«Ալաշկերտի» կազմը համալրել է բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսը: 30-ամյա ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիայից» է տեղափոխվել «Ալաշկերտ» վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրախ եմ, որ ստացա այս հնարավորությունը: Մարտական եմ տրամադրված՝ նոր թիմիս արդյունավետ գործողություններով օգնելու համար:

«Ալաշկերտում» շատ լավ, ընկերական մթնոլորտ է, կան նաև պորտուգալախոս և իսպանախոս ֆուտբոլիստներ, ինչը նույնպես դրական փաստ է ինձ համար»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Մենեզեսը:

Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի 11 խաղերում 3 գոլ խփած Մենեզեսը հանդես է եկել պորտուգալական մի շարք ակումբներում՝ «Բրագա B», «Մերելինենսե», «Օլիվեյրենսե», «Ֆեյրենսե», «Վարզիմ»:

Leave A Reply

Your email address will not be published.