«Բավարիան» ներկայացրեց Կանսելուին (ֆոտո)
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ներկայացրեց թիմի նորեկ, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխված Ժոաու Կանսելուին։ «Բավարիան» 28-ամյա աջ պաշտպանի հետ կնքել է կես տարվա վարձակալության պայմանագիր։ Նա հանդես կգա 22 համարի խաղաշապիկով։
Ամռանը գերմանական ակումբը հնարավորություն կունենա 70 միլիոն եվրոյով ձեռք բերել Կանսելուի տրանսֆերային իրավունքը։
Ընթացիկ մրցաշրջանում Կանսելուն մանչեսթերյան ակումբի հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Նա լարված հարաբերություններ ուներ «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ եւ դուրս էր մնացել մեկնարկային կազմից։