«Տունը, որը կրակում էր». Արցախի հանրապետության պատմության առաջին խաղարկային ֆիլմը
Ֆիլմն առաջին գեղարվեստական աշխատանքն է, որը նկարահանվել է Արցախի Հանրապետության պատմության ընթացքում: Այն նվիրված է Արցախյան գոյամարտին եւ 20 րոպե տեվողությամբ նախագիծ է, որը հիմնված է Աշոտ Բեգլարյանի համանուն պատմվածքի հիման վրա, որի հիմքում իրական դեպքեր են:
Ֆիլմն էկրաններ է բարձրացել 2009 թվականին: Ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերը եւ օպերատորը Գեորգի Ղազարյանն է, ով երկար տարիներ եղել է ֆոտոլրագրող, հեռուստալրագրող եւ վավերագրական ֆիլմերի հեղինակ:
Սցենարի համաձայն՝ պատերազմի ընթացքում ծեր մարդը, ցուցաբերելով հերոսություն, պաշտպանում է իր տունը: Իրադարձությունները տեղի են ունեցել 1992 թվականին՝ Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում: Ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորել է արցախյան հերոսամարտի մասնակից, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամավարկային թատրոնի դերասան Մարտին Ալոյանը:
Ֆիլմի նկարահանումները կայացել են Արցախի Խրամորթ գյուղում եւ տեւել 2 ամիս:
Իրական պատմության համաձայն, երբ թշնամին ներխուժել է գյուղ եւ բոլորը հեռացել են մոտակա անտառ, ադ թովւմ՝ պաշտպանական ջոկատը, ծերունին վերցրել է զենքն ու տան տանիքից սկսկել կրակել ադրբեջանցի զինվորներին: Երբ թշնամին հասկացել է, որ չի կարողանալու գրավել տունը, այրել է այն՝ սպանելով ծերունուն: