Մահացել է Էլվիս Փրեսլիի դուստրը՝ Լիզա Մարին

0

Կյանքի 55-րդ տարում մահացել է երգչուհի Լիզա Մարի Փրեսլին՝ երգիչ եւ դերասան Էլվիս Փրեսլիի դուստրը։ Այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով երգչուհու մորը՝ Պրիսցիլա Փրեսլիին։

«Ծանր սրտով պետք է ձեզ հետ կիսվեմ սարսափելի լուրով։ Իմ գեղեցկուհի դուստր Լիզա Մարին լքել է մեզ»,- Պրիսցիլա Փրեսլիի խոսքերը մեջբերում է հրատարակությունը։

Ըստ TMZ-ի՝ 54-ամյա Լիզա Մարի Փրեսլին սրտի կանգ է ունեցել։ Նա գտնվել է Լոս Անջելեսի Կալաբասաս քաղաքում գտնվող իր տանը։ Ժամանած բժիշկները սիրտ-թոքային վերակենդանացում են իրականացրել եւ նրան ադրենալին ներարկել։ Չնայած բժիշկների ջանքերին՝ Լիզա Մարին մահացել է հիվանդանոցում։

Լիզա Մարին իր լեգենդար հոր պես երաժիշտ էր։ Նա կատարել է իր ստեղծագործած երգերը, ձայնագրել է երեք ստուդիական ալբոմ եւ մի քանի սինգլ։

Leave A Reply

Your email address will not be published.