«Արարատ-Արմենիայի» նորեկը Նիգերիայից

0

«Արարատ-Արմենիային» է միացել 24-ամյա հարձակվող Թաոֆիք Ջիբրիլը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Նիգերիացի ֆուտբոլիստը կարիերայի մեկնարկում հանդես է եկել պորտուգալական «Վիլա Ռեալ», «Պորտիմոնենշե 23», «Վալադարեշ Գայա» ակումբներում, հետո տեղափոխվել է Սլովակիայի «Ժիլինա»։  1,5 տարի «Ժիլինայում» անցկացնելուց հետո նա անցած փետրվարին վարձավճարով` մինչեւ մրցաշրջանի ավարտը տեղափոխվել էր «Զլատե Մորավցե»: 

Սլովակիայի առաջնությունում Ջիբրիլն ընդհանուր առմամբ մասնակցել է 55 հանդիպման ու դարձել 7 գոլի հեղինակ։

Leave A Reply

Your email address will not be published.