«Կրում եմ վինտաժային զարդեր մայրիկիս հավաքածուից»․ Քրիստինա Այանյանի երեկոյան կերպարը «Միսս Տիեզերք 2022» մրցույթի առօրյայից

0

«Միսս Տիեզերք 2022» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ 25-ամյա Քրիստինա Այանյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել մրցույթային առօրյայից՝ նշելով, որ կրում է մորը պատկանող հին զարդեր։

Կադրերում գեղեցկուհին կրու է կարճ, թավշյա սեւ զգեստ, որի թեւերը լայն կտրվածք ունեն եւ սեւ փայլուն երկարաճիտ կոշիկներ։ Վարսերը հավաքված են, դիմահարդարումը արտահայտիչ։ Երեկոյի համար Քրիստինան նախապատվությունը տվել է մայրիկին պատկանող հին զարդերին․ ոսկեգույն՝ կապույտ քարերով։

«Կրում եմ վինտաժային զարդեր մայրիկիս հավաքածուից։ Նա այս նմուշները կրել է, երբ իմ տարիքին է եղել», — հրապարակումը մակագրել է գեղեցկուհին։

Օրերս Քրիստինան հրապարակում էր արել մրցույթային առօրյայից՝ շնորհավորելով Մեծ Բրիտանիայի մասնակցի ծննդյան տարեդարձը։ «Ուրախ տարեդարձ Մեծ Բրիտանիա։ Մենք սիրում ենք քեզ»,- լուսանկարներին կից գրել էր գեղեցկուհին։

Leave A Reply

Your email address will not be published.