Արտետա․ Կձգտենք լավ պատրաստվել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերին եւ հաղթել

0

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա դիմակայության մասին։

«Անգլիայի գավաթի խաղարկությունում շատ սուր մրցակցություն է։ Այս մրցաշարում պետք է պատրաստ լինել ուժեղագույն թիմերի հետ դիմակայությանը։ Մենք դրան բախվում ենք ամեն մրցաշրջանում։

15 օրում երկու անգամ կհանդիպենք «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Ունենք այն, ինչ ունենք։ Այդպես պատահում է։ Կձգտենք լավ պատրաստվել այդ հանդիպումներին եւ հաղթել։ Գավաթային հանդիպումը տարբերվում է Պրեմիեր լիգայի խաղից, բայց մենք գերազանց ճանաչում ենք իրար»,- Արտետայի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը։

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» — «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 28-ին։ Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից տեղափոխված «Արսենալ» — «Մանչեսթեր Սիթի» խաղը նախատեսված է փետրվարի 15-ին։

Leave A Reply

Your email address will not be published.