2023 թվականի ամենաոճային պրինտները

0

Վառ զոլեր

Ինքնին շերտագիծը վաղուց ստացել է ունիվերսալ պրինտի կոչում։ Անցյալ աշնանը դրա շուրջ նորից աղմուկ բարձրացավ: Նորաձեւության սիրահարներն իրենց զգեստապահարանները համալրում էին  նավաստու շապիկ հիշեցնող ջեմպերներով ու սվիտերներով։ Կանխատեսում ենք, որ նմանօրինակի հայտնիությունը միայն կաճի յուրաքանչյուր սեզոնի հետ, բայց, ինչպես միշտ, ամեն ինչ որոշում են նյուանսները։ 2023 թվականին պետք է հրաժարվեք հանգիստ գույնի զոլերից։ Մինիմալիզմն ու լակոնիկությունն աստիճանաբար կորցնում են իրենց դիրքերը՝ եկել է վառ լուծումների ժամանակը։ Հագեցած պրինտը գույն կհաղորդի ցանկացած կերպարի:

Մանր վանդակներ

Փոքր վանդակավոր պրինտը կամա թե ակամա ասոցացվում է տան հարմարավետության հետ. մենք սովոր ենք այս նախշը տեսնել սփռոցների, անձեռոցիկների, վարագույրների եւ նույնիսկ անկողնային սպիտակեղենի վրա: Բայց այս պրինտը երկրորդ փորձն է կատարում՝ ապացուցելու, որ ի վիճակի է գրավել աշխարհը։

Նախշը շարունակում է կատարել իր առաքելությունն այսօր՝ նորաձեւությանը հաղորդելով ապահովության զգացում, սակայն այժմ այն կարծես թե «համարձակ է դարձել», եւ այժմ այն կարելի է գտնել բոլոր տեսակի գունային համակցություններում։ Մանր վանդակները գալիք տարում անպայման լինելու են աղջիկների ու դիզայներների գլխավոր ֆավորիտներից մեկը։

Խոշոր ծաղիկներ

Երբեմն դժվար է հասկանալ նորաձեւության միտումները եւ հաշվարկել դրանց փոփոխությունների վեկտորը։ Ամռանը մենք խաղադրույք էինք կատարում փոքրիկ ծաղկային մոտիվներին, իսկ արդեն 2023 թվականին մենք կտեսնենք, թե ինչպես են ավելի խոշոր ծաղիկները «ծաղկելու»: Վառ բողբոջները գալիք տարում կդառնան գրեթե ամենակարեւոր պրինտը: Սովորության համաձայն չչարաշահեք։ Անկախ նրանից, թե որքան ենք մենք սիրում ծաղիկներ, կարեւոր է հիշել «ոսկե միջինի» մասին։ Նման «բուրավետ» պրինտով միայն մեկ իր ինտեգրեք կերպարում։ Ամեն դեպքում բողբոջերը պետք է զարդարեն լանդշաֆտը, այլ ոչ թե նորաձեւության սիրահարներին:

Շեղանկյուններ

Ուսուցիչները ճիշտ էին, երբ ասում էին, որ երկրաչափությունը մեզ օգտակար կլինի ոչ միայն դասերի ընթացքում։ Օրինակ, շեղանկյունն արդեն դարձել է առաջատար ոճային պրինտ, որը հաջորդ տարի եւս նորաձեւ կլինի: Նման պրինտը լրացուցիչ տարիներ չեն հաղորդի ձեզ, հատկապես, եթե ապավինեք համարձակ տարբերակներին եւ գունեղ էքսպերիմենտներին:

Գրադիենտ

Կարմիր, թե՞ բալագույն: Կամ գուցե ալ կարմիր: Երբ չգիտեք, թե որ գույնը լավագույնս կընդգծի ձեր բնավորությունը եւ ոճը, ավելի լավ է դիմեք գրադիենտի օգնությանը։ Մուգ երանգից դեպի բաց սահուն անցումը կփրկի ձեզ գունապնակ ընտրելու խնդիրներից: Համոզված ենք, որ այս պրինտը հաջորդ տարի կպահպանի իր դիրքերը։

Leave A Reply

Your email address will not be published.