«Սուրբծննդյան տրամադրություն»․ Լուսինե Թովմասյանի եւ դստեր ջերմ լուսանկարը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում գեղեցկուհին պատկերված է դստեր՝ Արիանայի հետ։ Մայր ու դուստր միանման հագուստով են։ Նրանք կերպարանք են ընդունել տոնածառի ֆոնին։ «Սուրբծննդյան տրամադրություն», — հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։ Հետեւորդներն էլ մեկնաբանություններում բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրանց․ «Գեղեցկուհիներ»։
Ավելի վաղ Լուսինեն լրատվական նյութ էր հրապարակել այն մասին, որ շրջափակման մեջ գտնվող Արցախում բժիշկները պայքարում են 4 ամսական երեխայի կյանքի համար, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Էլ ինչ համբերություն ինչ բան… հազարավոր մարդկանց կյանք է վտանգված», — հրապարակումը մեկնաբանել էր Լուսինեն:
![](https://public.am/wp-content/uploads/2022/12/321362027_467349228902877_245290115127195933_n1.jpg)