Բիբերը ցանկացել է հարյուր միլիոնավոր դոլարների դիմաց վաճառել իր երաժշտության իրավունքները

0

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը ցանկանում է 200 միլիոն դոլարով վաճառել իր երաժշտության իրավունքները, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Հրատարակության տվյալներով՝ արտիստը պատրաստվում է երաժշտության իրավունքները վաճառել Hipgnosis Songs Capital-ին՝ պայմանագրի շրջանակում, որը ներառում է հրապարակված եւ ձայնագրված երաժշտության կատալոգը։

Եթե ​​պայմանագիրը կնքվի, ապա, ըստ աղբյուրների, դա կլինի ընկերության կողմից երաժշտական ​​իրավունքների ամենամեծ ձեռքբերումը։

Leave A Reply

Your email address will not be published.