«Մանչեսթեր Յունայթեդը» 60 միլիոն եվրո է առաջարկել Գրիզմանի համար
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 60 միլիոն եվրո է առաջարկել Մադրիդի «Աթլետիկոյին» Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի համար, հաղորդում է Fichajes-ը։
Մանչեսթերյան ակումբը կփորձի արդեն հունվարին ձեռք բերել 31-ամյա ֆուտբոլիստին, քանի որ փոխարինող է փնտրում թիմից հեռացած 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղը։
Աշխարհի առաջնությունում Գրիզմանը 7 խաղում կատարեց 3 գոլային փոխանցում։
Գրիզմանի պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանն «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 21 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։