Ջեյն Ֆոնդան պատմել է, որ իր քաղցկեղը ռեմիսիայի փուլում է

0

Դերասանուհի Ջեյն Ֆոնդան 85-ամյակին ընդառաջ իր կայքում կիսվել է ուրախալի լուրով։ Նրա մոտ ախտորոշված քաղցկեղը ռեմիսիայի փուլում է, մի փաստ, որը նա անվանել է «ծննդյան օրվա լավագույն նվերը»:

«Ես այնքան երջանիկ եմ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աղոթել եւ ինձ բարի մտքեր են ուղարկել»,- կիսվել է դերասանուհին։ Ֆոնդայի խոսքերով՝ նա այժմ կարող է ավարտել քիմիաթերապիայի կուրսը:

Դերասանուհին հայտնել է, որ սեպտեմբերին իր մոտ լիմֆոմա են ախտորոշել։ Նա նշել է, որ քիմիաթերապիայի առաջին կուրսից հետո իրեն «ավելի ուժեղ է զգացել, քան երբեւէ»։

«Քիմիաթերապիայի իմ առաջին չորս կուրսերը բավականին հեշտ էին ինձ համար, ես հոգնածություն էի զգում ընդամենը մի քանի օր, վերջին քիմիաթերապիայի սեանսը դժվար էր եւ տեւեց երկու շաբաթ», — պատմել է աստղը:

Leave A Reply

Your email address will not be published.