«1984» հակաուտոպիան ռուսաստանցիների շրջանում ամենահայտնի գիրքն է դարձել․ «ЛитРес»
«ЛитРес» էլեկտրոնային եւ աուդիոգրքերի գրադարանը կազմել է ՌԴ-ում 2022 թվականին ամենավաճառված գրքերի ցանկը։ Դրանց թվում առաջատարն են դարձել Օլգա Պրիմաչենկոյի «Ինքդ քո հանդեպ քնքշորեն» եւ Ջոր Օրուելի «1984» հակաուտոպիա-վեպը։ Հայտնի հեղինակների վարկանիշային աղյուսակն այս տարի գլխավորել է Բորիս Ակունինը, հաղորդում է РБК-ը՝ հղում անելով վարկանիշի նյութերին։
Հնգյակում են՝
- Օլգա Պրիմաչենկո․ «Ինքդ քո հանդեպ քնքշորեն․ Գիրք այն մասին, թե ինչպես գնահատել եւ փայփայել ինքդ քեզ»․ ավելի քան 74 հազար (+83 տոկոս անցած տարվա տվյալների դիմաց);
- Ջորջ Օրուել․ «1984» (+45 տոկոս)։ Գիրքը գլխավորում է նաեւ «Գեղարվեստական գրքեր» կատերգորիայում;
- Էդիթ Էվա Էգեր․ «Ընտրություն․ Մարդու ազատության եւ ներքին ուժի մասին» (+104%);
- Տատյանա Մուժիցկայա․ «Վեպ ինքդ քեզ հետ․ ինչպես հավասարակշռել ներքին «Ին եւ յանը» եւ չշեղվել ամեն անհեթեթության վրա (+67 տոկոս այս տարի)։ Այս գիրքն առաջատար է նաեւ «Աուդիոգրքեր» կատեգորիայում;
- Ֆրեդերիկ Բաքման․ «Խռովահույզ մարդիկ»։