Ենթամաշկային ճարպը կանանց պաշտպանում է գլխուղեղի բորբոքումից
Ենթամաշկային ճարպը կանանց պաշտպանում է գլխուղեղի բորբոքումից, պարզել են Օգաստայի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Diabetes ամսագրում։
Որպես կանոն, տղամարդիկ ավելի շատ հակված են ճարպակալմանը հատկապես որովայնի հատվածում։ Նման ճարպը կոչվում է վիսցերալ եւ ինքնին բարձրացնում է օրգանիզմում բորբոքման մակարդակը: Ճարպակալմամբ տառապող կանայք նույնպես ճարպ են կուտակում, բայց տղամարդկանց համեմատ նրանք ունեն ավելի շատ ենթամաշկային ճարպ եւ ավելի քիչ վիսցերալ ճարպ։
Կենսաբաններն ուսումնասիրել են այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մկների օրգանիզմում ճարպոտ սննդի ընդունման ժամանակ։ Գիտնականները ուղեղի բորբոքման կամ ինսուլինառեզիստենտության նշաններ չեն հանդիպել։
Մոտ 48 շաբաթվա ընթացքում էգերը սկսել են կուտակել ցիսցերալ ճարպ։ Միեւնույն ժամանակ, էստրոգենի եւ այլ սեռական հորմոնների մակարդակը չի փոխվել: Սա կարող է նշանակել, որ բորբոքումից պաշտպանում է ոչ թե էստորգենը, այլ հենց վիսցերալ ճարպի ցածր եւ ենթամաշկային ճարպի բարձր պարունակությունը։