«Մենք էինք ափսոս… երազանքները… ». Նազենի Հովհաննիսյանը՝ այսօրվա դժվարությունների մասին

0

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել իր ինստագրամյան էջում՝ անդրադառնալով այսօրվա դժվարություններին:

Հարապարակված կադրերում հաղորդավարուհին նստած նայում է երկնքին:

«Էնքան սիրուն աշուն էր էս տարի … ափսոս էր ուղղակի … մենք էինք ափսոս… երազանքները… չապրած պահերը… Չծնված սերերն ու չգրված տողերը…

Ես նայում եմ վերեւ, որովհետեւ բոլոր անլուծելի հարցերի պատասխանները ստանում եմ այնտեղից… մի օր…

Մի օր պետք է ջնջել բոլոր ցավեցնողներին ու ցավերը, մաքրել կյանքը սոց կայքերից ու ապրել իսկականով:

Բարին թող բերի էսօրվա Լույսը», — կից մեկնաբանություններում գրել է հաղորդավարուհին:

Ավելի վաղ Նազենին անդրադարձել էր զուգահեռ իրականությանը: «Զարդարված, բայց անդառնալիորեն ճաքած Երեւանը․․․ Եվրատեսիլյան տենդը, երբ զուգահեռ՝ վերջնական հանձնում են Արցախն եւ հայերին՝ թշնամուն․․․ Պետության կառավարողներից՝ նույն պետությունը փրկել փորձող սակավ ու նվազ անհատներ, որ դեռ «ժողովուրդ» են կոչում իրենց․․․ տոնածառի ու քաղաքի՝ կյանքեր խլած զարդարանքի փայլող լույսերի տակ ավելի խոր եւ սեւ, անդնդախոր փոսերը․․․ դեռ նոր փորվող գերեզմանների․․․ծնողներին նոր հանձնված մարմինների․․․», — գրել էր նա։

Leave A Reply

Your email address will not be published.