«Հիշողություններով ,պատմություններով լի երեկո հարազատ թատրոնում». Զարուհի Բաբայանը ելույթ է ունեցել Երգի Պետական թատրոնում
Երգչուհի Զարուհի Բաբայանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում լուսանկարներ է հրապարակել երեկվա մենահամերգից:
Երգչուհու համերգը կայացել է Երգի Պետական թատրոնի նոր սրահում: Զարուհի Բաբայանը ներկայացրել է կարմիր երեկոյան զգեստով, բարձրակրունկներով եւ մարգարտե վզնոցով: Մազերն արձակված են`ալիքավոր հարդարմամբ, դիմահարդարումը`արտահայտիչ:
«Հիշողություններով ,պատմություններով լի երեկո հարազատ թատրոնում։ Դաշնամուրի ստեղներն իմ տաղանդավոր ընկերոջ ՝ Կարեն Գրիգորյանի շնորհիվ լցրեցին դահլիճը Արթուր Գրիգորիչի մեղեդիով։ Այնքան սեր կար այս երեկո», հրապարակված կադրերին կից մեկնաբանություններում գրել է երգչուհին:
Ավելի վաղ երգչուհին հրապարակել էր Հայկոյին նվիրված երեկոյից կադրեր: «Մոսկվայի Հայկական դեսպանանատանը կայացավ հուշ երեկո՝ նվիրված մեր ընկեր, կոմպոզիտոր, տաղանդավոր արտիստ Հայկոյին։
Ամբողջ երեկո հնչում էին ջերմ խոսքեր, պատմություններ, կարծիքներ եւ որ ամենակարեւորն է՝անհավանական գեղեցիկ Հայկոյական մեղեդիներ, որոնք հուզում եւ կարոտով էին լցնում մարդկանց սրտերը։ Դեսպանատան մշակույթի վարչությունը հանրային հեռուստատեսության հետ մեկտեղ այս երեկոն դարձրեցին իրականություն։ Հայկոյի ընկերները այդ երեկո նրա կողքին էին իհարկե։ Երանի լիներ մեծարման երեկո քո ներկայությամբ, Հայկո», — հրապարակմանը կից գրել էր երգչուհին։