Բրենդան Ֆրեյզերը խոստովանել է, որ գումարի պատճառով հրաժարվել է «Ջունգլիների Ջորջը» ֆիլմի սիքվելից

0

Ամերիկացի եւ կանադացի դերասան Բրենդան Ֆրեյզերը մանրամասներ է հայտնել 1997 թվականի «Ջունգլիների Ջորջը» արկածային կատակերգության շարունակությունում նկարահանվելուց հրաժարվելու մասին, որտեղ նա հանդես է եկել գլխավոր դերում: Արտիստը տեղի ունեցածի մասին խոսել է Entertainment Weekly-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ Ջորջը ստացել է ռիմեյք, եւ նրանք կատակ են ներառել այն մասին, որ ստուդիան չափազանց էժանագին է ինձ աշխատանքի ընդունելու համար, ինչը հեռու չէ իրականությունից», — ասաց Ֆրեյզերը:

«Ես ստացա առաջարկ։ Չեմ կարող հիշել, թե ինչ էի անում այդ ժամանակ, բայց զգում էի, որ ցանկանում եմ Մայքլ Քեյնի հետ նկարահանվել «Հանգիստ ամերիկացին» ժապավենում, որպեսզի  պատմեմ ամերիկյան անծայրածիր պատմությունը։ Ես միշտ տարբեր ընտրություններ եմ անում եւ հուսով եմ, որ դա ինձ ու հանդիսատեսին հետաքրքրում է: Հետ նայելով, կարծում եմ, որ բոլոր որոշումներն ինձ հասցրել են այն կետին, որտեղ հիմա եմ»,- եզրափակել է դերասանը։

 «Ջունգլիների Ջորջը» ֆիլմը թողարկվել է 1997 թվականին եւ նվիրված է եղել մի մարդու, ում աֆրիկյան ջունգլիներում մեծացրել են գորիլաները, որտեղ նա ապրել է մինչեւ  Ուրսուլային հանդիպելը։ Ավելի ուշ աղջիկը նրան տարել է Սան Ֆրանցիսկո։ Ֆիլմը հիմնված է 1967 թվականի համանուն մուլտֆիլմի վրա։ 2003 թվականին թողարկվեց ժապավենի շարունակությունը: Այնտեղ Ջորջի դերը Ֆրեյզերի փոխարեն խաղացել է Քրիստոֆեր Շոուերմանը։ Երկու ֆիլմերն էլ արտադրվել են Walt Disney Pictures-ի կողմից։

Leave A Reply

Your email address will not be published.