Ռուբեն Նազարեթյանը՝ ֆուտզալի 2022թ․ Հայաստանի լավագույն մարզիչ

0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Ֆուտզալի Հայաստանի 2022թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ 

Ֆուտզալի Հայաստանի 2022թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, որը հավաքել է 75 միավոր, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Երկրորդ տեղում է Հայաստանի գործող չեմպիոն «Երևանի» գլխավոր մարզիչ Վաղարշակ Շահնազարյանը (39 միավոր)։

21 միավորով երրորդ տեղը զբաղեցրել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Արթուր Նահապետյանը:

Leave A Reply

Your email address will not be published.