Ֆերնանդու Սանտուշ․ Ռոնալդուն կմասնակցի Մարոկկոյի դեմ խաղին
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը վստահեցրել է, որ 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմասնակցի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչին։ Պորտուգալացիները կմրցեն Մարոկկոյի հետ։
1/8 եզրափակիչի խաղում Ռոնալդուն չէր ընդգրկվել մեկնարկային կազմում եւ փոխարինման դուրս եկավ միայն 73-րդ րոպեին։ Պորտուգալիան 6:1 հաշվով հաղթեց Շվեյցարիային։
«Ես մոտ հարաբերություններ ունեմ Ռոնալդուի հետ։ Այդ հարաբերությունները միայն զարգանում են։ Մենք երբեք չենք մոռանում, թե ինչ է նշանակում մարզիչ, եւ ինչ է նշանակում խաղացող։ Ես միշտ նրան կհամարեմ թիմի կարեւոր մասնիկը։
Ռոնալդուն անպայման կմասնակցի Մարոկկոյի դեմ խաղին։ Կարելի է օգտագործել յուրաքանչյուրին, նույնիսկ, եթե խաղը սկսել է պահեստայինների նստարանին։ Կարեւոր է հաշվի առնել Ռոնալդուի պատմությունը։ Նա լավագույններից մեկն է աշխարհում»,- Սանտուշի խոսքը մեջբերում է Yahoo Sports-ը։
Մարոկկո — Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։