«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» կիսապաշտպանին

0

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» 25-ամյա իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելայի ծառայություններով, հաղորդում է Calciomercatoweb-ը։

Մեծ է հավանականությունը, որ հաջորդ ամռանը «Չելսիից» կհեռանան կիսապաշտպաններ, իտալացի Ժորժինյոն եւ ֆրանսիացի Նգոլո Կանտեն։ Բարելան համարվում է արժանի փոխարինող։

«Ինտերը» պատրաստ է քննարկել Բարելայի տրանսֆերը, եթե ստանա 80 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ։ «Չելսին» կփորձի գործարքում ներառել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի վաճառքը։ Նա այժմ վարձակալությամբ է հանդես գալիս «Ինտերում»։

Բարելան 2020 թվականին իտալական «Կալյարիից» է տեղափոխվել «Ինտեր»։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Ինտերի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.