Առաջնեկին սպասող Հասմիկ Խոջյանը նոր ֆոտոշարքի բեքսթեյջից տեսանյութ է հրապարակել

0

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը գեղեցիկ կարգավիճակով ֆոտոշարք է իրականացրել, որի բեքսթեյջից տեսանյութ է հրապարակել ինստագրամյան իր էջում:

Տեսանյութում Հասմիկը կրում է սեւ թավշյա երկար զգեստ՝ այն համադրելով արծաթագույն մեծ ականջօղերի հետ: Դերասանուհու վարսերը հավաքված են, իսկ դիահարդարումը՝ մեղմ:

«Սա իմ առաջին ֆոտոշութն է այս կարգավիճակում»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ դերասանուհին ավելի վաղ իր հետեւորդներին հայտնել էր առաջնեկին սպասելու մասին: «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում դերասանուհին ամուսնուն անակնկալ էր մատուցել՝ հայտնելով ուրախալի լուրը։ Հասմիկը հրապարակումը չէր մակագրել, սակայն ընկերները, երկրպագուներն ու հետեւորդները շտապել էին շնորհավորել։

Leave A Reply

Your email address will not be published.