Բրազիլացի գրողը Netflix-ին մեղադրել է «1899» սերիալի հեղինակային իրավունքները խախտելու մեջ
Netflix-ին մեղադրել են հեղինակային իրավունքների խախտման մեջ։ Այդ մասին գրում է The Daily Mail-ը։
Բրազիլուհի գրող Մերի Քանյինը Twitter-ում գրել է, որ Netflix-ի նոր սերիալը՝ «1899»-ը, նման է իր՝ 2016 թվականի «Սեւ լռություն» գրաֆիկական վեպին։ Նրա խոսքով՝ շոուն բարձրացնում է իր աշխատանքում նկարագրված բուրգերի թեման: Քանյինը ծառայությանը մեղադրել է նաեւ սերիալում իր գրքի սյուժեից որոշ մանրամասներ օգտագործելու մեջ, այդ թվում՝ հերոսների մահվան հետ կապված դրվագներ։ Կինը նշել է՝ իր սիրտը կոտրվել է, երբ պարզել է, որ իր աշխատանքն օգտագործվում է այս կերպ։ Նա նաեւ նշել է, որ շոուի նկարահանումից առաջ Netflix-ը չի կապվել իր հետ եւ չի ստացել նախագիծը թողարկելու որեւէ թույլտվություն:
Ժապավենի պրոդյուսեր Յանտյե Ֆրիզը պատասխանել է գրագողության մեղադրանքներին՝ սոցիալական ցանցերում հրապարակելով, որ սերիալը օրիգինալ պատմություն է։ Այն չի պարունակում գրագողություն։ «Մինչ այս պահը մենք նույնիսկ չգիտեինք [Սեւ լռություն] վեպի գոյության մասին։ Գրեթե երկու տարի մենք քրտինք ու արյուն ենք թափել՝ աշխատելով «1899» ֆիլմի ստեղծման վրա: Սա ինքնատիպ սյուժե է, դրա հիմքում ոչ մի աշխատություն չկա»,- հայտարարել է նա: