Նոյեմբերի 18-ին տեղի կունենա «Արարատյան Ալյանս»-ի «Լավագույն գիտական աշխատանք 2022» մրցանակաբաշխությունը

0

Ռուսաստանի հայերի միությունը և «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ, տարեսկզբին հայտարարել էին «Լավագույն գիտական աշխատանք 2022» մրցույթ-մրցանակաբաշխություն՝ «Ֆիզիկա, մեխանիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա», «Քիմիա և Երկրի մասին գիտություններ», «Կյանքի մասին գիտություններ» և «Հայագիտություն և հասարակական գիտություններ» անվանակարգերով:

ՀՀ ԳԱԱ նախագահությունում ամփոփվել են մրցույթի արդյունքները։ Հայտնի են տարբեր անվանակարգերում աշխատանքների հաղթողների անունները, որոնց կտրվեն մրցանակներ և դրամական պարգևներ։

Նոյեմբերի 18-ին, ժամը 17.00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա մրցույթի արդյունքների հայտարարումը և մրցանակաբաշխությունը:

Նույն օրը նախատեսվում է «Արարատյան Ալյանս» մտքի ինստիտուտի կողմից սույն թվականի հոկտեմբերին Երևանում և Ստեփանակերտում անցկացված համաաժողովների ելույթների ժողովածուի շնորհանդեսը:

Մրցույթի հաղթողներին և համաժողովի մասնակիցներին ողջունելու են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան և «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի հիմնադիր Արա Աբրահամյանը։ 

Leave A Reply

Your email address will not be published.