Մարկուս Ռեշֆորդ․ Ուրախ եմ, որ վերադարձել եմ հավաքական, վայելում եմ ֆուտբոլը

0

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մեկնաբանել է «Աստոն Վիլայի» նկատմամբ 4:2 հաշվով հաղթանակը Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում եւ իր վերադարձը Անգլիայի հավաքական։ Ռեշֆորդը կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։

«Իմ նպատակն էր վերադառնալ ֆուտբոլային խաղը վայելելուն։ Հիմա կարողացել եմ հասել այդ մակարդակին եւ վայելում եմ ֆուտբոլը։ Միշտ հաճելի է գոլ «Օլդ Տրաֆորդում» գոլ խփելը, այս խաղում չորս գոլ խփեցին, երկուսը, երբ հետ էինք հաշվի մեջ։

Գլխավորը «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Եթե այստեղ հասնում եմ ամենաբարձր մակարդակի, Անգլիայի հավաքականից էլ կնկատեն։ Ես շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ հավաքական եւ անհամբեր սպասում եմ աշխարհի առաջնությանը, բայց մինչեւ այդ հույս ունեմ, որ կիրակի հաղթանակով կավարտենք առաջին կեսը»,- Ռեշֆորդի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի կայքը։

«Աստոն Վիլայի» դեմ խաղում Ռեշֆորդն անցկացրել էր 82 րոպե եւ դարձել մեկ գոլի հեղինակ։

Leave A Reply

Your email address will not be published.