«Կլոն» սերիալի Խադիջան ամուսնանում է պատգամավորի հետ
Դերասանուհի Կառլա Դիասը, որը հայտնի է «Կլոնը» հեռուստասերիալի Խադիջայի կերպարով, ընդունել է պատգամավոր, կենդանիների իրավունքների պաշտպան Ֆելիպե Բեկարիի ամուսնության առաջարկը։ Այս մասին իր Instagram-ում հայտնել է աստղի փեսացուն։
«Նա ասաց «Այո»: Սեր, հավատարմություն. ահա թե ինչ ենք մենք կառուցում միասին առաջին իսկ օրվանից: Ես հիանում եմ այս ուժեղ կնոջով։ Ես սիրում եմ քեզ Կարլա», — գրել է Բեքարին: Զույգը հանդիպում են արդեն մի քանի տարի։
Սիրելիները դեռ չեն պատմել, թե որտեղ եւ երբ է տեղի ունենալու հարսանիքը։ Որոշ ժամանակ առաջ Դիասը խոստովանել է, որ լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, սակայն կարողացել է հաղթահարել հիվանդությունը։