Մեսին երջանիկ է ՊՍԺ-ում եւ կքննարկի պայմանագրի երկարաձգումը
35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին երջանիկ է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում եւ աշխարհի առաջնությունից հետո կքննարկի պայմանագրի երկարաձգումը, հաղորդում է AS-ը։ Մեսին գոհ է թիմի նոր գլխավոր մարզիչ, Կրիստոֆ Գալտիեի նախագծից եւ շատ լավ հարաբերություններ ունի ֆրանսիացի մասնագետի հետ, ինչը կարող է դրական ազդել եւս մեկ տարով պայմանագիրը երկարաձգելու որոշման վրա։
Մեսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Ֆուտբոլիստին անվճար վերադարձնելու հույս ունի Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան»։ Մեսիին առաջարկ կանի նաեւ ամերիկյան «Ինտեր Մայամին»։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։