Լինել Երուսաղեմում, տեսնել օվկիանոսը… Նազենի Հովհաննիսյանը՝ կյանքում առաջնային անելիքների մասին (ֆոտո)

0

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն «Ինստագրամ» սոցիալական հարթակում նոր գրառում է կատարել՝ խոսելով այն ամենի մասին, ինչ ցանկանում է անել կյանքում եւ դեռեւս չի հասցրել:

«Մահից առաջ պետք է հասցնել ապրել, բայց կան կետեր, որոնք առաջնային են. տեսնել Վենետիկը, սովորել կարդալ( ու դրանից հետո կարդալ աշխարհի տակի եղած բոլոր գրքերը), գժի նման սիրահարվել ու թռչել օդապարիկով սիրեցյալի հետ, ունենալ երեխա ու նրա հետ խաղալ, խաղալ, խաղա՜լ, գնալ Հայոց Երուսաղեմ՝ ուխտի, տեսնել օվկիանոսը, Փարիզում առավոտյան ուտել կրուասան՝ մի բաժակ էսպրեսսոյով ու շամպայնով), դիմավորել արեւածագը՝ Միջերկրական ծովում, նավի վրա …, ունենալ տուն՝ ծովի ափին, մեջը մեծ գրադարանով, տան դիմաց՝ ավազի հետ խաղացող երեխաներով եւ գոնե մի օր ապրել վանքում ու լռել», — գրել է հաղորդավարուհին՝ նշելով, որ այդ ցանկը 2012-ին է գրել եւ դրան այժմ մեկն էլ է ավելացել. այն է՝ տեսնել անվտանգ ու պաշտպանված հայրենիք:

Հիշեցնենք, որ Նազենի Հովհաննիսյանն YouTube-ի իր ալիքում նոր հաղորդաշար է սկսել, որի մասին հայտնել էր «Ինստագրամ»-ում. այն կոչվում է «Կամուրջներ»:

Leave A Reply

Your email address will not be published.